ԵՄ-ն այժմ փաստացիորեն ուղղակիորեն պատերազմnւմ է Ռուսաստանի դեմ. Պեսկով

ԵՄ-ն ներկայումս փաստացիորեն ուղղակիորեն պատերազմում է Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի կողմից։ Դա բացառում է նրա կողմից միջնորդական ջանքերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Նրանք այժմ փաստացիորեն ուղղակիորեն մասնակցում են պատերազմին կիևյան ռեժիմի կողմից և, ավելի շուտ, հանդիսանում են Ռուսաստանին «ջախջախիչ հարված» հասցնելու, «ջախջախիչ պարտության» մատնելու գաղափարի ջատագովները»,- ուշադրություն է հրավիրել Կրեմլի ներկայացուցիչը: «Իհարկե, նման մոտեցմամբ դժվար թե հնարավոր լինի հավակնել միջնորդության»,- հավելել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով