Պաշտոնական. Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ

Կառլո Անչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ: 6-ամյա իտալացի մասնագետի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Ավելի վաղ ESPN Brazil-ը հայտնել էր, որ Անչելոտիի աշխատավարձը կկազմի տարեկան 10 միլիոն եվրո, ինչի արդյունքում նա կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող գլխավոր մարզիչը: ​Նշենք, որ Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է 2025 թվականի մայիսի 26-ին: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 10 հանդիպում՝ տոնելով 5 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի և կրելով 3 պարտություն: ​ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում բրազիլացիները կմրցեն Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով