Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Գ․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա Ժ․ Դ․-ին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային հետազոտման նպատակով տեղափոխել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով