Մերցը խոստովանել է, որ Թրամփի հետ վիճելն անիմաստ է

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճելու իմաստ չկա։ «Նման միջավայրում վիճելու իմաստ չկա։ Եթե նայեք նրանց, ովքեր վիճել են, նրանց բախտը չի բերել»,- ասել է Մերցը իսպանական ABC թերթին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք Թրամփի հետ զրույցների ժամանակ հանգստություն պահպանելու համար նա որևէ մանտրա է օգտագործում։ Նա որպես օրինակ բերել է 2025 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկիի և Թրամփի միջև տեղի ունեցած վեճը, երբ ամերիկացի առաջնորդը կոշտ քննադատության ենթարկեց Զելենսկիին՝ ստիպելով նրան վաղաժամ լքել Սպիտակ տունը։ Մերցը նաև խոստովանել է, որ փորձում է հարմարվել իր զրուցակիցներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով