ՔՊ-ի վերջին ծառայությունն Ադրբեջանին. Հայաստանը կհանձնվի հունիսի 7-ի «հեղափոխությամբ»

«Կոչս ուղիղ ա՝ աջակցեք մեզ, մասնակցեք հավաքներին. հունիսի 7-ին կրկին «հեղափոխություն» է լինելու»,- նախօրեին՝ դիմելով քաղաքացիներին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Քանի որ վերջինս դեռևս իր առաջին հեղափոխության օրերին ասել է, որ իզմ-եր չունի, ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ նրան համարել տրոցկիստ կամ մարքսիստ՝ որպես պերմանենտ հեղափոխությունների ու դրանց միջոցով դասակարգային պայքարի անխոնջ գաղափարական մարտիկ: Չնայած, եթե անգամ ասած լիներ, թե որևէ իզմ-ի դավանող է, միևնույն է, բրդուճը՝ կյանքի նպատակ, հարկատուին՝ հերոս համարողը չի կարող աղերս ունենալ որևէ գաղափարի հետ: Հետևաբար, մնում է արձանագրել, որ հայկական պերմանենտ հեղափոխությունների մասին Փաշինյանի հայտարարությունն ուղղված է ոչ թե հեղափոխական զանգվածներին, այլ նրանց, ովքեր շահել են առաջին հայկական հեղափոխությունից: Իսկ դրանից շահել է առաջին հերթին՝ Ադրբեջանը, որն այդ հեղափոխության արդյունքում ստացել է այն, ինչ չէր կարողանում ստանալ քառորդ դար: Առաջին հայկական հեղափոխության ամենամեծ ադրբեջանական շահն Արցախն է, որտեղ այսօր որևէ հայ չի ապրում, իսկ հեղափոխության առաջնորդն էլ այն համարում է «ադրբեջանական տարածք»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով