Լավրովի թաքնված սպառնալիքը. Ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը «եվրոպական ձգտումների» ճանապարհին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ձգտումներին, հայտարարելով՝ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, Երևանը՝ վտանգում կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերություններ ունի, որոնք սերտ են, բայց ոչ հեշտ։ «Այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։ «Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է՝ քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։ Լավրովը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները մայիսին կայանալիք միավորման գագաթնաժողովում կկարողանան քննարկել Հայաստանին Արևմուտքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով