Թուրքիան կամրագրի իր ծովային տարածքների սահմանները

Թուրքիայի կառավարությունը պատրաստում է «Թուրքական ծովային օրենքի» նախագիծ, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել երկրի տարածքային ջրերի սահմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ նախագծի՝ Սև և Միջերկրական ծովերում Թուրքիայի տարածքային ջրերը կհաստատվեն 12 ծովային մղոն, իսկ Էգեյան ծովում՝ 6 ծովային մղոն։ Նախաձեռնությունը քննարկման է դրվել այն ֆոնին, երբ Հունաստանի և Կիպրոսի քայլերը հետզհետե սկսել են անհանգստություն առաջացնել Անկարայում։ Օրինագիծը նախատեսվում է ներկայացնել Թուրքիայի խորհրդարան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով