«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է: Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ինչի՞ է Նիկոլ Փաշինյանը հիմա նորից հայհոյում, վիրավորում ընդդիմախոսներին, կարծում եմ, որովհետև օրակարգային այլ հարցեր ու թեմաներ չունի: Վերջը շատ հարցերի պատասխաններ պիտի տա: Օրինակ՝ 5000 զոհի մասին: Զոհվածների անվանացանկ, ցուցակ մինչ օրս չկա, երբ բոլոր գործիքներն իր ձեռքում են: Ինչո՞ւ չի հրապարակում: Մարդիկ գիտեն, որ ինք ն ապացուցված խրոնիկ սուտասան է, դրա համար իր հրապարակած թվերին չեն էլ հավատում : Ես հոգեբույժ չեմ, բայց մասնագետները ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ ինձ ասում են՝ Փաշինյանի մոտ շիզոֆրենիայի վառ արտահայտված տարրեր են: Էդ անդադար ուտելը, աչքերը այս ու այն կողմ տանելը, անկանոն շարժումները, մտքից միտք թռչելը, կպչուն մտքերը, փրկչի սինդրոմը դրա բաղկացուցիչներն են… Երկրի կառավարման պառլամենտական համակարգը պետք չի շփոթել բացարձակ միապետության հետ: Վարչապետի մանդատն ավելի ցածր է, քան պատգամավորներինը: Համակարգը սուպերվարչապետական չէ, ուղղակի բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր պետք է իրականացնեն իրենց գործառույթները, չեն իրականացնում : Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ( ԿԿՀ ) դիմում է ներկայացվել, որպեսզի քննեն Նիկոլ Փաշինյանի վարքը, երբ ընտրողներին ասում էր՝ շուն – շանգյալ: ԿԿՀ-ն, սակայն, երկար տեքստ է հրապարակել, որում արդարացրել է Նիկոլ Փաշինյանին, բացատրել՝ ինչու է նա այդպես ասել: Ըստ էության ասել է՝ նորմալ է, որ քեզ վիրավորում է :



