Թուրքիա․ Ռազմական համաձայնագրերը՝ որպես արտասահմանյան շուկաներ էքսպանսիայի մեխանիզմ

«Թուրքիան հպարտությամբ իր անունը գրել է պատմության մեջ՝ որպես այն երկրներից մեկը, որի աստղը վառ փայլում է գլոբալ մակարդակով պաշտպանության, ավիացիայի և տիեզերքի ոլորտներում»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով SAHA EXPO 2026 պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության 5-րդ միջազգային ցուցահանդեսում: Բոսֆորի ափերին ներկայացված է 1763 ընկերություն, որից 1500-ը՝ թուրքական, և 263-ը՝ արտասահմանյան, 203 նոր ապրանքատեսակ, 192 պաշտոնական պատվիրակություն, 108 գնման պատվիրակություն, կնքվել է 182 համաձայնագիր, միայն արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել 6 մլրդ դոլարի չափով։ Իշխող թիմի վաստակն առանց գովազդի չի անցել․ «Տեսեք, երբ մենք իշխանության եկանք, պաշտպանության և ավիացիայի ոլորտում մեր արտահանումը տարեկան կազմում էր ընդամենը 248 միլիոն դոլար։ Թուրքիան մի երկիր էր, որը 80 տոկոսով կախված էր պաշտպանական արդյունաբերության ներմուծումից ։ Տարիների ընթացքում մենք նվազեցրել ենք մեր կախվածությունը ներմուծումից և ամբողջությամբ փոխել ենք այս իրավիճակը։ 2025 թվականին պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումը մեր պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 10 միլիարդ դոլարը… Պաշտպանության և ավիացիայի ոլորտում մեր արտահանումն ապրիլին աճել է մինչև 962 միլիոն դոլար »:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով