Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա․ Արաղչին՝ Հնդկաստանի արտգործնախարարին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ «Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային զարգացումները և պարզաբանեցինք, որ Իրանը միշտ կկատարի պատմական պարտականությունը՝ որպես Հորմուզի անվտանգության պաշտպան»,- X-ի էջում գրել է Իրանի ԱԳ նախարարը։ Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը բոլոր բարեկամ երկրների հուսալի գործընկերն է, և այդ երկրները կարող են հույսը դնել առևտրի անվտանգության վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով