ՔՊ-Ի ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ԲԵՂԵՐՆ ԵՆ. ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ. ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

168TV -ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան ն է։ Գեղարքունիքի մարզում հերթական քարոզարշավի ընթացքում 168 ․ am -ը Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել է նախընտրական սպասումների ու հետընտրական հեռանկարի մասին, անդրադարձել են դաշտում առկա անվտանգային թեզերին, խաղաղության գրավականներին, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալին։ Զրույցի թեզերը՝ ստորև. 2020 թվականի պատերազմի ժամանակ վարչապետ եղած մարդը կասկած է ունեցել, թե` «Արցախը ինչո՞վ է մերը եղել», ինչո՞ւ է նա կոչ արել հայ ժողովրդին, կամավորներին, հարյուրավոր, հազարավոր մարդկանց մեկնել ռազմաճակատ, իրենց կյանքը, առողջությունը տալ Արցախի համար։ Ինչպիսի՞ պատասխանատվությամբ է նա նայելու այն մարդկանց, ծնողների, աղջիկների աչքերին, ում երեխաներին, ամուսիններին ուղարկել է ռազմաճակատ, որոնք կորցրել են կա՛մ առողջությունը, կա՛մ կյանքը։ Երկրորդը՝ Արցախում բազմաթիվ ծրագրեր են եղել, Արցախում եղել են հանքեր, Արցախում եղել են գործարաններ, արտադրություններ, հայկական ցորենի 25 տոկոսը՝ 100.000 տոննա ցորեն Հայաստանին Արցախն էր մատակարարում․ այս պահին ամբողջ Հայաստանը 100.000 տոննա է արտադրում, Արցախը Հայաստան էր ուղարկում վերականգնվող ջրային էներգետիկայի նշանակալի մեծ քանակությամբ էլեկտրականություն, որն օգնում էր մեզ՝ ավելի քիչ գազ ներմուծել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով