ՔՊ-ի «թանկարժեք» ձայների գինը. Բացել են պետական գանձարանի դռները

Ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունն առատաձեռն է դարձել գյուղացիների նկատմամբ։ Պատրաստվում են ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ սուբսիդավորել նաև մթերվող կաթի գինը։ «Մթերվող կաթի գինը կառավարությունը կսուբսիդավորի։ Մենք շուտով կաթի գնի անուղղակի սուբսիդավորման ծրագիր ենք իրականացնելու, որի շահառուները կլինեն անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիները»,- ընտրություններին ընդառաջ օրերս շտապեց գյուղացիներին հերթական նախընտրական խոստումը շռայլել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ՔՊ քաղաքական քարոզչությանը ծառայեցնող Գևորգ Պապոյանը։ Դրանից առաջ էլ նույն քաղաքական քարոզչության ու նախընտրական արշավի շրջանակներում իշխանությունը որոշեց սուբսիդավորել պարարտանյութի գները՝ 1 պարկի համար մինչև 3 հազար դրամի չափով։ Ավելի վաղ հայտարարել էին բյուջեի հաշվին սուբսիդավորման միջոցով՝ գյուղացուն անտոկոս վարկեր տրամադրելու մասին։ Եթե ընտրությունները չլինեին, գուցե թվար, թե հոգատար իշխանության հետ գործ ունենք, գյուղացու մասին են հոգ տանում, օգնում ու օժանդակում են գյուղատնտեսությանը։ Մի կողմից՝ անտոկոս փող են տալիս, մյուս կողմից՝ սուբսիդիաների միջոցով պայմաններ են ստեղծում, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, գյուղմթերքների արտադրությունն ավելանա, մրցունակությունը բարձրանա, աճեն գյուղացու եկամուտները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով