Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգելու մասին։ «Մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգները հյուրընկալեց Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա բարձր արդյունավետ բանակցություններ։ Ապրիլի 16-ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ շարունակական առաջընթացն ապահովելու համար։ Պետդեպարտամենտը կվերսկսի բանակցությունները հունիսի 2-ին և 3-ին։ Բացի այդ, անվտանգության ուղղությունը կմեկնարկի Պենտագոնում մայիսի 29-ին՝ երկու երկրների ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։ Մենք հույս ունենք, որ այս քննարկումները կնպաստեն երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար ճանաչմանը, ինչպես նաև իրական անվտանգությանը նրանց ընդհանուր սահմանի երկայնքով»,-գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով