Մակրոնը Անկարայից Բաքվի պատճառով չի մերժում ստացել. «Թուրքիայի ձայն»

«AZfront» պորտալի տարածած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հարցում՝ իբր Բաքվի հետ խորհրդակցություններից հետո, չի համապատասխանում իրականությանը. հայտնում է «Թուրքիայի ձայն» թելեգրամյան ալիքը։ Ինչպես պնդում է ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին, Մակրոնի այցն իսկապես քննարկվել է և որոշակի փուլում նախնական համաձայնեցված է եղել։ Սակայն որոշումը վերանայվել է ամենևին ոչ Ադրբեջանի պատճառով և ոչ էլ Բաքվի հետ որևէ բանակցություններից հետո։ Պատճառը Մակրոնի ավելի վաղ արած հայտարարություններն են, թե Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հունաստանին՝ Աթենքի և Անկարայի միջև հնարավոր հակամարտության դեպքում։ Հենց այս արտահայտություններից հետո է թուրքական ղեկավարությունը հրաժարվել նման ձևաչափով այցի գաղափարից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով