Հրդեհ է բռնկվել Նուռնուսում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով