Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին. «Բարգավաճ Հայաստան»

Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահական ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդին, թե՛ բուժաշխատողին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահության համակարգի բարելավմանն ու կայուն զարգացմանն ուղղված կարևոր դրույթներ կան, որոնք միտված են ստեղծելու ավելի հասանելի, արդար և մարդակենտրոն առողջապահություն։ Հանրապետության անվանի բժիշկների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցինք ոլորտի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Բոլորիս համոզմամբ՝ առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով