«Սա Հայաստանը դեմոգրաֆիական առումով կուլ տալու ծրագիրն է. ընտրություններից առաջ Փաշինյանը դրա մասին չի խոսի, բայց վտանգը կա». Դավիթ Ջամալյան Հունիսին սպասվող նախընտրական քարոզարշավի առաջին մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարզից մարզ գնալիս մշտապես կրկնում է նույն նախադասությունը՝ «Կարապետյան-Քոչարյան-Ծառուկյան ուժը չպետք է անցնի խորհրդարան», նրանց անվանում է «պատերազմի եռագլուխ», նրանց մեղադրում է, թե «Հայաստանում 300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման նրանք ենք փորձում դարձնել Հայաստանի օրակարգ», սակայն չի նշում, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում են խոսակցությունները, որ «90-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները»։ Նիկոլ Փաշինյանը նաև Սյունիքում հայտարարել էր, որ «Սյունիքը խաղաղության մարզկենտրոնն է»։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ համաշխարհային պատմության մեջ, բացի Նիկոլ Փաշինյանից, չգիտի մեկ ուրիշ կերպարի, որը հանուն սեփական իշխանության պահպանության, զոհում է երկրի տարածքները։ Հենց այդ իշխանության պահպանման համար էլ նա գնաց TRIPP ծրագրի իրագործմանը, որը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, սակայն մարդկանց մոլորեցնելու համար՝ այլ դիզայն ու անվանում են տվել։



