«Ո՞չ գիտէք եթէ տաճար էք Աստուծոյ, եւ Հոգի Աստծոյ բնակեալ է ի ձեզ: Եթէ ոք զՏաճար Աստծո ապականէ. ապականեսցէ զնա Աստուած. զի տաճար Աստծոյ սուրբ է, որ էք դուք» (Ա. Կորնթ. 3:16-17): Նոր Ուխտի շնորհի տակ ապրող հավատացյալները Կենդանի Աստծո տաճար լինելու նվիրական իրավունք են ստացել: Այսպիսի իրավունք մարդուն չեն տվել ո՛չ հին ազգերը, ո՛չ հին կրոնները և ո՛չ էլ հին լեզուները: Այսպիսի հայտարարության ո՛չ քնարերգության և ո՛չ էլ փիլիսոփայության մեջ չենք հանդիպում: Այսպիսի բարձրագույն շնորհ ու պատիվ Հին Ուխտի օրենքի տակ ապրողներն էլ չկարողացան վայելել:



