Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր

Թուրքիայի ծովափնյա Սամսուն քաղաքում ընկած անօդաչուն ուկրաինական «Մայա» խայծ-դրոն էր, տեղեկացրել է Dogru Haber-ը։Միջադեպի հետևանքով վնասվել են տանիքներ և պատուհաններ։ Ենթադրվում է, որ անօդաչուն կարող էր շեղվել ուղուց Ղրիմի կամ Կրասնոդարի երկրամասի վրա գրոհի ընթացքում։ Դա կարող էր տեղի ունենալ տեխնիկական անսարքության կամ ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի պատճառով։ Տարածքի անվտանգությունն ապահովող խմբերը հավաքել են, ենթադրաբար, կործանված և մոտ 25 կիլոգրամ քաշ ունեցող անօդաչու թռչող սարքի բեկորները։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով