Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը

Կանադան հաստատել է հանտավիրուսի առաջին դեպքը Բրիտանական Կոլումբիայում մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ։ Այս մասին հայտնում է The Guardian -ը։ Կանադացի պաշտոնյաները հայտարարել են, որ այն չորս կանադացիներից մեկի թեստի արդյունքը, ովքեր ներկայումս կարանտինի մեջ են գտնվում Բրիտանական Կոլումբիայում՝ այն կրուիզային նավում գտնվելու ժամանակ հանտավիրուսով վարակվելուց հետո, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, դրական արդյունք է ցույց տվել։ Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Բրիտանական Կոլումբիայի նահանգային առողջապահական մարմնի ղեկավար դոկտոր Բոնի Հենրին ասել է, որ տվյալ անձի մոտ երկու օր առաջ ի հայտ են եկել թեթև ախտանիշներ, այդ թվում՝ տենդ և գլխացավ, և որ այդ անձը ու նրա գործընկերը, ով նույնպես եղել է կրուիզային նավի վրա, որտեղ նրանք միասին մեկուսացված են եղել, տեղափոխվել են Վիկտորիայի հիվանդանոց՝ հետազոտման և թեստավորման համար։ «Պացիենտի վիճակը կայուն է, և նրա ախտանիշները մնում են թեթև»,- ասել է Հենրին։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան MV Hondius լայները, որի վրա տեղի էր ունեցել հանտավիրուսի բռնկումը, Կանարյան կղզիների Տեներիֆե նավահանգստից մեկնել է Նիդերլանդներ։ Ընդհանուր առմամբ նավում հանտավիրուս է հայտնաբերվել 9 մարդու մոտ։ Երեք ուղևոր մահացել է, մեկ հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով