Արցախը դարեր շարունակ եղել է հայկական հոգևոր և մշակութային կյանքի կարևորագույն կենտրոններից մեկը՝ հատկապես Շուշի քաղաքով: Քաղաքն իր բազմադարյա պատմությամբ և հարուստ մշակութային միջավայրով ձևավորում էր Արցախի հոգևոր և մշակութային դիմագիծը։ Պատմական փաստերն իրենց հերթին՝ ընդգծում են Արցախի և Շուշիի կարևորությունը հայկական մշակութային համատեքստում: 1914 թվականի տվյալներով՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմն ուներ 222 գործող եկեղեցի և մոտ 200 սպասավոր: Այդ ընթացքում Արցախում գործող հայկական գյուղերը թվագրվում էին մոտ 220, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների թիվը հասնում էր 206 հազարը: Արցախի Շուշի քաղաքն իր հերթին՝ յուրաքանչյուր թաղամասում ուներ իր կենտրոնն ու եկեղեցին: Քաղաքի ամենահայտնի եկեղեցիներից էր Կուսանաց վանքը, որն անվանում էին նաև Անապատ կամ Սուրբ Աստվածածին անապատ: Եկեղեցին կառուցվել է 1816 թվականին՝ Հռիփսիմե Բահդուրյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Վանքի շինարարության համար անհրաժեշտ միջոցները նա հավաքել է անձամբ, իսկ աշխատանքներին աջակցել են նաև նրա եղբայրները՝ Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Բահդուրյանները։ Վանքն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ և կառուցված է եղել սպիտակ քարից։ Ներսի պատերը զարդարված էին Աստվածաշնչյան թեմաներով որմնանկարներով, իսկ հարավային հատվածում վեր էր խոյանում եռահարկ զանգակատունը։ Եկեղեցու վրա պահպանված արձանագրությունը հայտնում է կառուցման մասին մի շարք մանրամասներ.



