« Ժամը 17.27-է, վերելակից դուրս եմ գալիս, մի փոքր-մոքր, երեւի յոթանասունն անց կին է կանգնած։ -Ներողություն, էս ո՞ր բնակարանն է, -ու ձեռքը պարզում է մեր դռանը։ -Դուք ո՞վ եք։ -Բայց սա ո՞ր բնակարանն է։ -Բայց Դուք ո՞վ եք, ինչո՞ւ եք հարցնում։ -Չե՞ք ասում։ Էս հարկում քանի՞ բնակիչ կա։ -Ձեր ի՞նչ գործն է, թե քանի բնակիչ կա էս հարկում, կամ էս բնակարանը որն է։ Փաստաթուղթ ներկայացրեք, ինչի՞ եք հարցնում։ -Ցուցակ եմ անում։ -Ի՞նչ ցուցակ եք անում, ՔՊ-ի՞ց եք։ -Այո։ -Ուրեմն դուրս եկեք եւ հեռացեք էս շենքից։ Ձեր ի՞նչ գործն է, թե քանի բնակիչ ունենք, մարդահամա՞ր եք անցկացնում։ Գնաց։ Նկարում ինքն է, ափսոս, չնկարեցի մոտիկից։ Նիկոլ Փաշինյան , կարծես ինձ բլոկել ես մյուս էջով, էս ի՞նչ ցուցակներ եք անում, ո՞ր օրենքով եք նման բաներ անում»։



