Տnւգանված և գործունեությունը կաuեցված գազալցակայանների աշխատակիցները բողոքի ակցիա են անցակցնում Արտաշատի Շահումյան համայնքում

Տուգանված և գործունեությունը կասեցված գազալցակայանների աշխատակիցները բողոքի ակցիա են անցակցնում Արտաշատի Շահումյան համայնքում։ Աշխատակիցները պահանջում են վերաբացել գազալցակայանները, քանի որ նրանք արդեն մեկ տարուց ավել է մնացել են գործազուրկ։ Պնդում են, որ այն խնդիրները, որոնց համար կասեցվել են գազալցակայանների աշխատանքը, արդեն շտկվել են։ «Դատախազությունը , քննչական կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր անհրաժեշտ որոշումները ու փաստաթղթերը տրամադրել են գազալցակայանների բացման համար, սակայն անհայտ հանգամանքներում գազալցակայանները մինչ օրս բաց չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գազտոմ» գազալցակայանների ցանցի գլխավոր ֆինանսիստ Բենիկ Ալեքսանյանը։ Նա հայտնեց, որ կասեցման պատճառով այս պահին 400 մարդ մնացել է գործազուրկ, իսկ 1.5 տարվա ընթացքում բյուջե չի վճարվել 1 մլրդ 500 մլն դրամ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5739

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով