ԱՀԿ-ն Աֆրիկայում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ

։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Էբոլա վիրուսի լուրջ բռնկման մասին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արդեն գրանցվել են վարակման հարյուրավոր դեպքեր և տասնյակ մահեր, իսկ Ուգանդայում հայտնաբերվել են հիվանդներ, որոնք ժամանել էին հարևան երկրից։ Հիշեցնենք՝ ըստ վերջին տվյալների՝ Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, ենթադրվում է հիվանդության 336 դեպք։ Կոնգոյի արևելքում Էբոլա տենդի բռնկման մասին հայտնել է Աֆրիկայի առաջատար առողջապահական գործակալությունը։ Այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով