Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբայրը մահացել է հիվանդանոցում՝ հրազենային վնասվածքից

Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը՝ գործարար Այդըն Չավուշօղլուն, մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում, հայտնում է Haberturk-ը ։ Հաղորդվում է, որ գործարար Այդըն Չավուշօղլուն՝ Մևլութ Չավուշօղլուի և «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուի եղբայրը, որը մայիսի 5-ին Ալանիայում իր գրասենյակում հայտնաբերվել էր հրազենային վիրավորումով, այսօր մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում։ 52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն Անթալիայի Ալանիայի շրջանում իր գրասենյակում հրազենային վիրավորումով էր հայտնաբերվել և վիրահատությունից հետո տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով