168TV -ի «Ռանդևու» հաղորդման հյուրը Կամերային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյանն է: Խոսելով իր մանկության ու մասնագիտական ճանապարհի մասին՝ նա խոստովանում է, որ դերասան դառնալու գաղափարը երկար ժամանակ իր համար նույնիսկ անհասկանալի է եղել։ «Դպրոցում լավ էի սովորում, միշտ ուսուցչուհիներն ասում էին՝ դու դերասան ես դառնալու։ Չէի հասկանում՝ դա ի՞նչ է, ընդհանրապես չէի հասկանում՝ դերասանն ի՞նչ է։ Մինչև 10-րդ դասարան տենց էլ չհասկացա։ Բայց ես մանկուց երազել եմ դառնալ անասնաբույժ, որովհետև շատ էի սիրում կենդանիներ, ու հիմա էլ եմ սիրում կենդանիներ, մինչև կյանքիս վերջ եմ սիրելու»,- ասում է դերասանը։



