Իրանի պաշտպանության նախարարություն. Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել է

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայի-Նիքը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը փոխել է համաշխարհային կարգը, հաղորդում է Mehr-ը։ «Երրորդ պարտադրված պատերազմի արդյունքում Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել է։ Իրանի ժողովուրդը և զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել վճռականորեն արձագանքելու ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի», – ասել է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Ամերիկյան միակողմանիությունը մոտենում է ավարտին, և աշխարհը, հենվելով Ռամադանի պատերազմի [2026 թվականի փետրվարի 28] և իրանցի ազգի խիզախ դիմադրության ու պաշտպանության վրա, շարժվում է դեպի բազմակողմանիություն, որը կփոխարինի ամերիկյան միակողմանիությանը», – ավելացրել է Ռեզա Թալայի-Նիքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5817

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով