Հնդկաստանի քաղաքացի է զոհվել Մերձմոսկվայում Ուկրաինայի ԶՈւ հարձակման հետևանքով

Մերձմոսկվայում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի 1 քաղաքացի, ևս 3 քաղաքացի տուժել է, հայտնել են Մոսկվայում Հնդկաստանի դեսպանատանը: «Այսօր Մերձմոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս երեքը վիրավորվել են։ Դեսպանատան աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և հիվանդանոցում տեսակցել տուժածներին», – ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Դեսպանությունն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և ընդգծել, որ ամեն ինչ անում է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Բացի այդ, դիվանագիտական առաքելությունը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների հետ։ Այսօրառավոտյան Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ հետ է մղվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը մայրաքաղաքային շրջանի վրա։ Նա հայտնել էր, որ Խիմկիում մեկ կին է մահացել, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է տանը, իսկ Միտիշչի քաղաքային շրջանում երկու տղամարդ է մահացել, երբ անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են կառուցվող շենքի վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով