Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների և դիվանագիտական գործընթացների շուրջ։ Արաղչին մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման աթ-Թանիի հետ։ Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։



