ԱՊՀ դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքը ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ

ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսել է դիտարկել ՀՀ ընտրարշավը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։ Սա ԱՊՀ անդամ պետություններում ընտրությունների և հանրաքվեների 134-րդ և Հայաստանում 12-րդ դիտորդական առաքելությունն է։ Առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյթիմովը նշել է, որ դիտորդներն իրենց աշխատանքը հիմնում են քաղաքական չեզոքության և ընտրական գործընթացներին ու պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Առաքելությունը բաղկացած է մոտավորապես 120 անդամից, որոնցից 8-ը կիրականացնեն երկարաժամկետ դիտարկում։ «Դիտորդական գործընթացի ամենակարևոր բաղադրիչները կլինեն անձնական հանդիպումները քաղաքական կուսակցությունների և դաշինքների ղեկավարության, պատգամավորության թեկնածուների և պետական մարմինների պաշտոնական ներկայացուցիչների հետ», – նշել է Սեյթիմովը։ Այս աշխատանքը կհամակարգի առաքելության շտաբը, որը սկսել է գործունեությունը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/263670/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով