Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու բոլոր իրավունքները. Լավրով

Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք», – ասել է Լավրովը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան կաջակցի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ցանկացած լուծման, որի հետ բանակցող կողմերը՝ Թեհրանը և Վաշինգտոնը, կհամաձայնվեն և պատրաստ կլինեն ընդունել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով