Այսօր Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել. նա վեճի է բռնվել 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած ռազմական փորձառու բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ: Պապիկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետը։ Այս միջադեպի համատեքստում Երևանի քաղաքապետ, ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից «թռածների» թեմային: «Ղարաբաղից իրապես թռածները էսօր նենց բարձրագոչ բաներ են խոսում: Ես էլ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին օրվանից գրեթե էնտեղ եմ եղել: Շատ լավ գիտեմ դերակատարներին՝ ով ա եղել, ինչ ա խոսացել, ով ա փախել, ու էդ փախնողները հիմա տենց լեզուները կիլոմետրանոց են դարձել»,- նշել է նա: Հակադարձմանը՝ ինչի՞ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Ավինյանը պատասխանել է.



