Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կձեռնարկի Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահական գրասենյակը։ «Իմ պարտականությունն է՝ հաշվի առնելով իմ դիրքն ու պատասխանատվությունը, անել անհնարինը՝ վճարելով ամենացածր գինը, որպեսզի դադարեցվի Լիբանանի և նրա ժողովրդի դեմ պատերազմը»,- նշել է նա պատգամավոր Միշել Դահերի և գյուղատնտեսական միությունների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Նախագահի խոսքով՝ Լիբանանի կողմից բանակցությունների համար սահմանված շրջանակը ներառում է իսրայելական ուժերի դուրսբերում, հրադադար, բանակի տեղակայում սահմանի երկայնքով, տեղահանված անձանց վերադարձ և Լիբանանին տնտեսական կամ ֆինանսական օգնություն: «Մենք տեսել ենք պատերազմներ և տեսել, թե որտեղ են դրանք տարել Լիբանանը»,- ընդգծել է նա։ Նա նաև հաստատել է իր շարունակական ջանքերը լիբանանյան արտադրանքի համար Սաուդյան Արաբիայի հետ շուկաներ բացելու և լիբանանցի ֆերմերներին հարմարություններ ապահովելու համար, որպեսզի նրանք կարողանան գոյատևել երկրի առջև ծառացած դժվարին պայմաններում:



