2026թ. 1-ին եռամսյակում Թուրքիայից 17.000 զբոսաշրջիկ մեկնել է ՌԴ

2026-ի 1-ին եռամսյակում դեպի Ռուսաստան օտարերկրյա այցելուների հոսքն աճել է 28%-ով՝ գերազանցելով 290.000 զբոսաշրջիկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ «Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի» (ATOR) տվյալների՝ Չինաստանը զբաղեցրել է 1-ի տեղը՝ ապահովելով մոտ 154.000 այցելու, 2-րդ տեղում հայտնվել է Թուրքմենստանը, իսկ 3-րդ տեղում՝ մոտ 17.000 այցելուվ Թուրքիան: Թուրքիայից և այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների հիմնական ուղղություններն են եղել Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը և Բայկալի տարածաշրջանը։ Ռուսական զբոսաշրջային ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ ինչպես Ասիայից, այնպես էլ Պարսից ծոցի երկրներից ու Թուրքիայից այցելուների հոսքը տարվա ընթացքում կշարունակի աճել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով