Պարտաճանաչություն

«Ծառայք անպիտան եմք, զոր պարտեաքն առնել` արարաք» (Ղուկ. 17:10): Որքա՜ն դառն են հնչում այս բառերը մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի ցանկանում ծառա լինել, այլ՝ տեր և իշխան, որտեղ անձնվիրությունից ավելի՝ եսապաշտությունն է տիրում, որտեղ ոչ ոք չի ընդունում պարտականությունների կատարումը, այլ իրավունքի է ձգտում՝ չհասկանալով, որ առանց պարտականությունների կատարման՝ իրավունք չկա: Անուրանալի է, որ պարտաճանաչության գաղափարն ամեն մարդու մոտ առկա է, սակայն հաճախ այդ պարտաճանաչության ոգին կորչում է՝ տեղի տալով եսասիրական և անձնասիրական գաղափարներին: Պետք է իմանալ, որ որտեղ պարտաճանաչություն կա, այնտեղ բարոյականություն կա և իրավունքն էլ զորեղ ձայնով է հանդես գալիս: Պարտաճանաչության վեհ սկզբունքը կայանում և խտանում է հետևյալ սկզբունքների մեջ. «Մի՛ արեք ուրիշին այն, ինչ չեք ցանկանում, որ ուրիշը ձեզ անի», «ուրիշին արեք այն, ինչ ցանկանում եք, որ ուրիշները ձեզ անեն», կամ հետևյալ ձևով ասենք. «Չարիք մի՛ արեք ուրիշին, արդար եղե՛ք», «բարիք արեք ուրիշին, գթասիրտ եղե՛ք»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով