Խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը. Թուրքիայում Ադրբեջանի դեսպան

Խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին թուրքական Cumhuriyet պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը: Դիվանագետը, պատասխանելով հայ-թուրքական սահմանի արգելափակման գործում Բաքվի դերի մասին հարցին, նշել է, որ տարածաշրջանային կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և սահմանների հնարավոր բացումը ուղղակիորեն կախված են խաղաղության պայմանագրի ստորագրումից և Երևանում սահմանադրական փոփոխություններից: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են յուրաքանչյուր դիվանագիտական քայլ և առաջ են շարժվում բացառապես միասին։ Մամեդովը պնդում է, որ խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որում Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացվի սահմանադրական հանրաքվե, ինչն էլ ի վերջո կողմերին թույլ կտա ստորագրություններով վավերացնել արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով