Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չպետք է Իրանի նկատմամբ նոր ռազմավարական սխալներ գործեն։ Թեհրանը վճռական պատասխան կտա Իրանի դեմ ցանկացած նոր հարձակման, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։ Մենք կրկին նախազգուշացնում ենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որպեսզի նրանք ռազմավարական սխալներ և հաշվարկների վրիպումներ թույլ չտան։ Նրանք պետք է հասկանան, որ Իրանը և նրա զինված ուժերը պատրաստ են։ Այժմ նրանք առավել ուժեղ են, քան երբևէ։ Նրանք վճռականորեն և ամբողջ ուժով կպատասխանեն թշնամիների կողմից ցանկացած նոր հարձակմանը»,–հայտարարել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով