Սև ծովում մեկնարկել են ռազմածովային վարժանքներ ՆԱՏՕ-ի վեց երկրի մասնակցությամբ

ՆԱՏՕ-ի վեց երկրի ռազմածովային ուժերի նավաստիներ մասնակցում են Սև ծովում մեկնարկած Opex-26 (Operational Experimentation, գործառնական թեստավորում) միջազգային վարժանքներին՝ ինքնավար ծովային անօդաչուներով։ Այս մասին հայտնել է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբը։ Միջազգային վարժանքները, որոնց խնդիրն է ծովային անօդաչուների փորձարկումները, տեղի են ունենում մայիսի 18-29 Մանգալիայի ռազմական նավահանգստում և Սև ծովի մի շարք շրջաններում, նշված է հաղորդագրության մեջ։ Վարժանքներին մասնակցում են Բուլղարիան, Կանադան, Պորտուգալիան, Ռումինիան, ԱՄՆ-ն և Թուրքիան, ինչպես նաև ծովային անօդաչուներ արտադրող քաղաքացիական ընկերությունների ներկայացուցիչներ։ «Զորավարժությունների ընթացքում կմշակվի վերջրյա և ստորջրյա անօդաչու համակարգերի կիրառումը, ինչպես նաև կանցկացվեն մարտավարական մանևրներ՝ ուղղված մասնակիցների միջև համագործակցության ամրապնդմանը», – նշված է Ռումինիայի ռազմածովային ուժերի շտաբի հաղորդագրության մեջ: Ռումինիայի կողմից վարժանքներում գործի են դրված «Գրիգորե Անտիպա» նավը՝ ջրասուզորդներով, «Կապիտան Կոնստանտին Դումիտրեսկու» ականորս նավը և երկու հիդրոգրաֆիկ նավ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով