Բոլիվիայում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցերի մասնակիցների և իրավապահների միջև

Բոլիվիայում հակակառավարական ցույցերը մեծ մասշտաբներ են ստացել և տարածվել ամբողջ երկրով: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Անկարգությունները սկսվել են, երբ աշխատանքային պայմանների դեմ բողոքող հանքագործները երթով շարժվել են դեպի կառավարական պալատ՝ պահանջելով Ռոդրիգո Պասի հրաժարականը, որը վեց ամիս առաջ է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը: Հանքագործները պահանջում են պայթուցիկ նյութերի և վառելիքի ավելի մեծ հասանելիություն, ինչպես նաև պայմանագրերի վերանայում և հանքարդյունաբերության կանոնակարգերի կիրառում: Չնայած բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հանքագործներ են, սակայն ցույցերին են միացել նաև ֆերմերներ և այլ ոլորտների աշխատողներ, որոնք տարբեր վայրերից սկսել են շարժվել դեպի մայրաքաղաք Լա Պաս:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով