Չինաստանի ԱԳՆ-ն ողջունել է Պուտինի այցը

Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Երկու առաջնորդները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։ «Չինաստանը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան»,- ասել է Գո Ցզյակունը։ Նա հավելել է, որ «նախագահ Պուտինի այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան մայիսի 19-20-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5834

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով