ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը գրում է. «Պետական համակարգն ազատագրելու ժամանակն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում պետական ծառայողն ազատագրվելու է քաղաքական ճնշումներից, վախի մթնոլորտից և իշխանական կախվածությունից։ Պետական համակարգը պետք է ծառայի պետությանն ու քաղաքացուն, այլ ոչ թե վերածվի որևէ քաղաքական ուժի, անհատի իշխանությունը պահպանելու գործիքի: Այսօր, ցավոք, հազարավոր պետական ծառայողներ հայտնվել են քաղաքական վերահսկողության պայմաններում։ Շատերը ստիպված են համակերպվել, լռել կամ ցուցադրել քաղաքական հավատարմություն՝ միայն իրենց աշխատանքը պահպանելու համար։ Այս ամենի հետևանքով խաթարվել է ինստիտուցիոնալ կայունությունը, իսկ փորձառու մասնագետները դուրս են մղվել համակարգից։ Պետական ծառայողը պետք է ծառայի օրենքին և հանրային շահին, ոչ թե քաղաքական հրահանգներին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երաշխավորում է. ● պետական ծառայողը պաշտպանված է լինելու քաղաքական հետապնդումից և հաշվեհարդարից, ● աշխատանքի ընդունման, առաջխաղացման և պաշտոնավարման հիմքում լինելու են բացառապես մասնագիտական գիտելիքն ու արդյունավետությունը, ● պետական համակարգում վերանալու է «յուրայինների» և «օտարների» բաժանումը, ● որևէ պետական ծառայող չի հարկադրվելու մասնակցել քաղաքական քարոզչության կամ սպասարկել վարչական ռեսուրսը, ● պետական համակարգում վերականգնվելու են արժանապատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Մենք պետական համակարգը դիտարկում ենք որպես պետության ողնաշար, ոչ թե իշխանության վերարտադրության մեխանիզմ։ Իսկ այդ ողնաշարը պետք է կազմված լինի ազատ, պաշտպանված և բարձր մասնագիտական որակներ ունեցող մարդկանցից։ Հունիսի 7-ին ընտրությունը միայն իշխանափոխության մասին չէ։ Այն պետությունը քաղաքական պատանդությունից ազատելու, պետական ծառայողին արժանապատվություն վերադարձնելու և պրոֆեսիոնալ պետական համակարգ ձևավորելու հնարավորություն է։ Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների»:



