Կատարն ու Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում կայունության ապահովման հարցերին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին և դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով