Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համակեցության հնարավորության մասին

Հարավային Կորեայի նախագահ Լի Ժե Մենը Ճապոնիայի վարչապետ Տակաիտի Սանայի հետ զրույցում հայտարարել է, որ Սեուլը աջակցում է երկու Կորեաների միջև խաղաղ համակեցությանը՝ առանց պատերազմի անհրաժեշտության, ասվում է Լիի գրասենյակի կողմից բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության հարավկորեական հատվածում: Նախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդները խորը քննարկումներ են ունեցել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Ես ներկայացրել եմ մեր կառավարության տեսլականը խաղաղ Կորեական թերակղզի ստեղծելու վերաբերյալ, որտեղ երկու Կորեաները կարող են խաղաղ գոյակցել և զարգանալ միասին՝ առանց պատերազմի անհրաժեշտության»,- ասել է նախագահը։ Լի Ժե Մենը նաև ընդգծել է Հյուսիսարևելյան Ասիայի երկրների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի կարևորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով