Փաշինյանն առերեսվում է իրականության հետ․ հոգեբանը՝ Փաշինյանի «աղմուկի» պատճառների մասին

«Փաշինյանը բախվել է իրականության հետ․ նա, իհարկե, տեղյակ է եղել, որ իր ռեյտինգը ցածր է, մարդիկ դժգոհ են, զզվում են, չեն սիրում, ատում են և այլն, և այլն, բայց հիմա ինքն առերեսվում է, ինքը բախվում է իրականության հետ»,- 168 ․ am -ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի աղմկահարույց դրվագների պատճառներին անդրադառնալով՝ այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին շրջանում բավականին կոպիտ բառամթերքով է շփվում իրեն ընդդիմացող քաղաքացիների հետ՝ «կզացնել», «սատկացնել», «չոքացնել»․․․ անգամ պիտակավորում է, օրինակ, Ազատի կացարանի ողբերգական միջադեպի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին՝ նրանց մեղադրելով փողով բերելու մեջ։ Ըստ Կարինե Նալչաջյանի՝ բացասական էմոցիաների ազդեցության տակ Նիկոլ Փաշինյանն արտահայտում է իր իրական էությունը, բնույթը և իրական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, երկրի նկատմամբ, երկրի խնդիրների, հարցերի նկատմամբ։ «Երբ մենք տեսնում ենք, թե ինչպիսին է նա այդ պահերին․ նա դիմակ չունի, և իր հեռանկարը պատկերացնելով, որ հանկարծ կարող է հակառակ այս վախի մթնոլորտի տարածմանը, ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմանը, իրավապահներով մի քանի շերտ պաշտպանված լինելուն, ամպեր են կուտակվում, և իր աթոռը շատ ուժեղ ճոճվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5840

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով