Ինձ թվում է՝ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե չընտրվի ու իշխանափոխություն լինի, պատերազմ է սկսվելու, դա սուտ է, ժողովո՛ւրդ ջան․ Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ «Եթե ինքը մնաց, լինելու է պատերազմ ու երաշխավորված պարտություն։ Ասում է՝ եթե իշխանափոխություն լինի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նմվազելու են։ Սո՛ւտ է ասում․ իշխշանափոխություն հետո զինծառայողները՝ իբրև հայրենիքի պաշտպաններ, ստանալու են բավական բարձր աշխատավարձ»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Սաղաթելանն ավելացրեց նաև, որ իրեն հաճախ թվում է՝ Հեդար Ալիևը երկու որդի է ունեցել՝ Իլհամն ու Նիկոլը, որ պայքարում են Հայաստանի ու հայի դեմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով