Պուտինը պետական այցով ժամանել է Պեկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկինի օդանավակայանում օդանավասանդուղքի մոտ դիմավորել են երեխաներ, որոնք ողջույնի ընթացքում ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի դրոշները, հայտնում է РИА Новости-ն։ Պեկին ժամանելուն պես պետության ղեկավարին օդանավասանդուղքի մոտ դիմավորել է միանման հանդերձանքով՝ երկնագույն շապիկներով և սպիտակ տաբատներով երեխաների մի խումբ։ Ողջույնի ընթացքում նրանք ծածանել են Ռուսաստանի և Չինաստանի փոքրիկ դրոշակներ։ Բացի դրանից, օդանավակայանում Պուտինի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև զինվորական նվագախումբը և պատվո պահակախմբի վաշտը։ Օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Պուտինն ու Վան Ին սեղմել են միմյանց ձեռք և կարճ զրուցել։ Այնուհետև Վան Ին ուղեկցել է ՌԴ նախագահին մինչև նրա Aurus մակնիշի ավտոմեքենան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5848

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով