Դեռ 2018թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր ՔՊ-ն խոստացել Հայաստանում իսպառ վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ասում էին՝ աղքատությունն իջեցնելու ենք 10 տոկոսային նիշով, իսկ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ենք։ Ծայրահեղ աղքատությունը խոստացել էին վերացնել մինչև 2023թ.։ Բայց 2023թ. ծայրահեղ աղքատությունը Հայաստանում ոչ միայն չվերացավ, այլև խորացավ։ Պաշտոնապես 2018թ. Հայաստանում ծայրահեղ աղքատ էր բնակչության 1 տոկոսը, 2023թ. ծայրահեղ աղքատների քանակն ավելացավ ևս 0.1 տոկոսային կետով և կազմեց 1.1 տոկոս։ Արդեն 2026թ. է, իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ ծայրահեղ աղքատությունը վերացնելուց է խոսում։



