Հարավային Կորեայի կողմից շահագործվող և նավթ տեղափոխող նավն անցնում է Հորմուզի նեղուցով

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Հյունը հայտնել է, որ հարավկորեական կողմից շահագործվող՝ երկու միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավը, Իրանի իշխանությունների հետ համակարգված, անցնում է Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ «Իրանի իշխանությունների հետ խորհրդակցություններն ավարտվել են, և նավը երեկ սկսել է նավարկել։ Այն շատ զգուշորեն է անցնում նեղուցով», – ասել է Չոն Սեուլում քաղաքական գործիչների հետ հանդիպմանը։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ սա Հարավային Կորեայի կողմից կառավարվող առաջին նավն է, որն անցել է նեղուցով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմից ի վեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով