ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ հաճախորդներին հասանելի է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ՝ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով։ Մինչև 10 մլն դրամի հայտերը կարող են դիտարկվել պարզեցված կարգով՝ առանց եկամուտների պարտադիր հաստատման։ Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 17.5%-ից մինչև 21% (փաստացի տոկոսադրույքը՝ 18.9%-23.8%)։ Մարման ժամկետը՝ 3-ից մինչև 10 տարի։ Թարմացված պայմանները նախատեսում են նաև վարկի վաղաժամկետ մարում՝ առանց տույժերի, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական միջնորդավճարի և հայտի դիտարկման վճարի բացակայություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով