Ռուսաստանը 2026 թվականի հունվար-ապրիլին Չինաստան է արտահանել 40,83 միլիոն տոննա նավթ, ինչը 26,14%-ով ավելի է՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հաշվարկել է РИА Новости-ն՝ հիմնվելով ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված տվյալների վրա։ Արժեքային առումով, Չինաստանի կողմից Ռուսաստանից նավթի գնումները 2026 թվականի առաջին չորս ամիսներին կազմել են 20,941 միլիարդ դոլար, ինչը 21,55%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, երբ Չինաստանը Ռուսաստանից գնել էր 32,379 միլիոն տոննա նավթ՝ 17,228 միլիարդ դոլարով։ Առանձին, 2026 թվականի ապրիլին Չինաստանը Ռուսաստանից ներմուծել է 8,974 միլիոն տոննա նավթ՝ 6,316 միլիարդ դոլար արժողությամբ։



